Николай Гумилёв : ЭСС
Николай Гумилёв : электронное собрание сочинений.
http://gumilev.ru/
Хачик Манаселян
Երբ կյանքի խավար ու խոր անդունդից…

Երբ կյանքի խավար ու խոր անդունդից
Իմ հպարտ հոգին վեր ելավ արթուն,
Հուղարկավորման տխուր հանդեսի
Թախծալի-անուշ մի երգ էր հնչում:

Եվ այդ մեղեդու հնչյունների տակ,
Մարմար դագաղիս վրա խոնարհված,
Համբուրում էին փերի, հրեշտակ
Իմ շուրթերր և ճակատը գունատ:

Եվ ես, դուրս ելած լուսե եթերից,
Հին, ուրախ օրեր մտաբերեցի
Եվ, գերված սիրո թախծոտ երգերից,
Աշխարհի շեմը կրկին հատեցի:

Ծաղիկներ առատ ես տարածեցի
Թափանցիկ փայլով հնչուն շիթերի,
Որ բուրող շուրթով՝ մարդկանց հողածին
Համբույրներն իրենց ետ դարձնեմ էլի:

Просьба обо всех замеченных ошибках и опечатках сообщать по адресу gumilev.ru@gmail.com
При использовании материалов сайта ссылка остается на вашей совести
1997-2012, «Николай Гумилёв : электронное собрание сочинений»
http://gumilev.ru/