Николай Гумилёв : ЭСС
Николай Гумилёв : электронное собрание сочинений.
http://gumilev.ru/
Хачик Манаселян
Ապագայի մարդկանց

Վաղու~ց են մարդիկ հարգանքով լցված
Հին դարերի մի հանգույցի հանդեպ՝
Այն քար-սալերի, որտեղ կա գրված,
Որ թե Սեր, թե Կյանք՝ երկուսը մեկ են։
Բայց դուք տարբեր եք. օ~, ապրում եք դուք
Երագի նետով ժայռն իսկ խոցելով,
Ուստի կարող եք վեր ճախրել խնդուն՝
Թե Սեր և թե Մահ միահյուսելով։

Վաղու~ց են մարդիկ անխոնջ բարբառում
Որ սոսկ ստրուկ են իրենք հողածին,
Հողից են ծնվում ու հող են դառնում,
Փոշի են դառնում ծեր ու նորածին։
Բայց ձեր լուսավոր անհոգությունը
Վառել են խելառ երգեր քնարի,
Ձեր հարսնացուն է Հավերժությունը,
Ձերն է տաճարը համայն աշխարհի։

Խորին համոգմունք բոլորն ունեին,
Որ պետք է ապրել անլուրջ մի սիրով,
Որ կինը ծնունդ է հին մեղքերի.
Սուրբ մանչ է ծնում, ինքը՝ մեղքի ծով:
Բայց դուք նշան եք առել մեզ անհաս
Բյուր տարիների սլացքից անհետ.
Ձեր կողակցուհուն ձեզնից անպակաս
Դեպի Բարձունքը կտանեք ձեզ հետ:

Просьба обо всех замеченных ошибках и опечатках сообщать по адресу gumilev.ru@gmail.com
При использовании материалов сайта ссылка остается на вашей совести
1997-2012, «Николай Гумилёв : электронное собрание сочинений»
http://gumilev.ru/