
Николай Гумилёв : электронное собрание сочинений.
http://gumilev.ru/
Хачик Манаселян
Մարգարեները
Ապրում են, դեռ կան մարգարեները,
Զոհարաններն են թեկուզ և մարած,
Պայծառ են, խորունկ նրանց աչքերը՝
Արշալույսների բոցերին հառած:
Օտար է նրանց հաղթության կոչը,
ճնշում է նրանց խոսքն անբովանդակ,
Երկյուղած, գունատ քաշվել են որջը
Քարաշեն հսկա շենքի հարկի տակ:
Միայն երբեմն վշտից պապակվող
Մարգարեն, որ դեռ ճանաչում չունի,
Երկնին է հառում հայացք լուսաշող,
Եվ լույս է ժայթքում վճիտ աչքերից:
Ասում է՝ ահա ես՝ խելակորույս,
Բայց ունեմ մաքուր, սրբազան հոգի,
Իմ հայացքի դեմ կանգնած է Հիսուս,
Բազմախոհ վշտի մեջ իմ մորմոքիչ:
Իղձերը Տիրոջ՝ բազմատեսլական,
Եվ ձեռքն է նրա առատ շռայլում,
Եվ մարգարեներ նման էլի՛ կան,
Որպես սրբազան ասպետներ բարու:
Ասում է՝ աշխարհն երկյուղալի չէ,
Իշխա՛նն եմ գալիք արշալույսների.
Բայց խոսքն իմ, ավա~ղ, հասանելի չէ
Քմծիծաղ տվող մութ հոգիներին:
Просьба обо всех замеченных ошибках и опечатках сообщать по адресу gumilev.ru@gmail.com
При использовании материалов сайта ссылка остается на вашей совести
1997-2012, «Николай Гумилёв : электронное собрание сочинений»
http://gumilev.ru/